Նորություններ
Հանգիստը` <<Հեքիաթային կիրճում>>
19.06.2015
Հունիսի 19-ից Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա առաջին փուլով իր հանգիստը կանցկացնի Հանքավանի <<Հեքիաթային կիրճ >> մանկական-առողջարարական ճամբարում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց շտապօգնության, ոստիկանության աշխատողների հետ` մեկ անգամ ևս ստուգելով կազմակերպչական աշխատանքները:
Մարզի ղեկավարը ծնողների հետ զրուցելիս ասաց, որ մեր կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների կրթության, դաստիարակության, սոցիալական, առողջապահական, հանգստի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծմանը:
Այս տարի ևս հայրենի կառավարությունն Արարատի մարզի վերոհիշյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների համար 3 փուլով հանգստանալու հնարավորություն է ստեղծել: Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համամասնական կարգով մարզի 3 տարածաշրջաններից ցուցակում ընդգրկվել են վերոհիշյալ երեխաները: Մարզպետը նշեց նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ իրենց ամառային հանգիստը <<Հեքիաթային կիրճում>> կանցկացնեն 345 երեխաներ: Մարզի ղեկավարն ավելացրեց նաև, որ այս տարի ևս կայցելի Հանքավան, մոտիկից կծանոթանա երեխաների ամառային հանգստի կազմակերպման ընթացքին, ուստի ճանապարհելուց առաջ հայրաբար հարցրեց.
-Երբ գամ, ձեզ համար ի՞նչ բերեմ: