Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանգիստը` <<Հեքիաթային կիրճում>>

19.06.2015

Հունիսի 19-ից Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա առաջին փուլով իր հանգիստը կանցկացնի Հանքավանի <<Հեքիաթային կիրճ >> մանկական-առողջարարական ճամբարում:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց շտապօգնության, ոստիկանության աշխատողների հետ` մեկ անգամ ևս ստուգելով կազմակերպչական աշխատանքները:

Մարզի ղեկավարը ծնողների հետ զրուցելիս ասաց, որ մեր կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների կրթության, դաստիարակության, սոցիալական, առողջապահական, հանգստի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծմանը:

Այս տարի ևս հայրենի կառավարությունն Արարատի մարզի  վերոհիշյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների համար 3 փուլով հանգստանալու հնարավորություն է ստեղծել: Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համամասնական կարգով մարզի 3 տարածաշրջաններից ցուցակում ընդգրկվել են վերոհիշյալ երեխաները: Մարզպետը նշեց նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ իրենց ամառային հանգիստը <<Հեքիաթային կիրճում>> կանցկացնեն 345 երեխաներ: Մարզի ղեկավարն  ավելացրեց նաև, որ այս տարի ևս կայցելի Հանքավան, մոտիկից կծանոթանա երեխաների ամառային հանգստի կազմակերպման ընթացքին, ուստի ճանապարհելուց առաջ հայրաբար հարցրեց.

-Երբ գամ, ձեզ համար ի՞նչ բերեմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03