Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրեր` առողջապահության ոլորտի նվիրյալներին

22.06.2015

Հունիսի 22-ին  Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել Արարատի մարզի  առողջապահության ոլորտի  երկու տասնյակ  նվիրյալների:

Ներկաներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ` Ռուբիկ Աբրահամյանը նրանց  շնորհակալություն է  հայտնել  նվիրված ու բարեխիղճ աշխատանքի  և ունեցած բարձրարժեք ավանդի համար` մաղթելով առողջություն, տոկունություն և կամք իրենց ընտրած  դժվարին ճանապարհի և ազգանվեր աշխատանքի  ընթացքում:

Մարզի ղեկավարը խոսել  է նաև կոլեկտիվներում առկա բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման կարևորության և ազգաբնակչության նկատմամբ բուժաշխատողների հարգալից և մարդասիրական վերաբերմունքի մասին` շեշտելով, որ այս կերպ միայն նրանք կարող են հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը և ունենալ առողջ քաղաքացիներ:

Տոնական ընդունելության ընթացքում Արարատի մարզպետի կողմից պատվոգրերի են արժանացել  Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի  տարածաշրջանների բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների բուժաշխատողները:

Հանդիպման վերջում ելույթով հանդես են եկել պատվոգրերի արժանացած բուժաշխատողներն  ու շնորհակալություն հայտնել Ռուբիկ Աբրահամյանին  հոգատար վերաբերմունքի և իրենց միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար:

Եզրափակելով տոնական ընդունելությունը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին և մաղթել, որ նրանց ամենուր և ամեն պահ առաջնորդող լինեն   առողջ, մարդկային  հարաբերությունները, ինչպես նաև օպերատիվ և իրատեսական աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03