Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային ճամբար` Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

23.06.2015

Արդեն չորրորդ  տարին անընդմեջ  Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի նախաձեռնությամբ և Մասիս երիտասարդաց միության ծրագրով կյանքի է կոչվում ամառային ճամբարի գաղափարը, որն իր շուրջն է համախմբում հոգևոր-մշակութային ու ռազմահայրենասիրական գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին ու Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների   երեխաների:

Ինչպես նշեց Մասիս երիտասարդաց միության ատենապետ, ճամբարի կազմակերպիչ Վարդուհի Խաչատրյանը` շրջակա համայնքներից 190 երեխա շուրջ 7 օր   այս տարի ևս  իր ամառային հանգիստը կիմաստավորի  համերաշխ, մարդասիրական ու հոգևոր-մշակութային կյանքով լեցուն առօրյայի շնորհիվ: Ապա ավելացրեց, որ երեխաներին համախմբելուց բացի,  ճամբարի նպատակն է նաև նրանց փողոցից կտրելը, հոգևոր դաստիարակություն  տալն ու դեպի Աստված տանող ճշմարիտ ուղին մատնանշելը:

Հունիսի 22-ին մեկնարկած ճամբարի այօրյան, ինչպես և  նախորդ 4 տարիներին, անցնում է հետաքրքիր ու բովանդակալից: 190 երեխաները ներառված են տարիքային ընդգրկում ունեցող  5 խմբերում: Ծրագրի շրջանակներում և Մասիս երիտասարդաց միության կամավորների ջանքերով  երեխաներին են ուսուցանվում ռազմահայրենասիրական երգեր, շարականներ ու աղոթքներ, հոգևոր, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, նկարչություն` ճամբարի սաների մեջ արմատավորելով   ազգային ավանդույթներին ու կրոնին, մարդասիրական ու ազգասիրական գաղափարներին  հավատարիմ մնալու առաջնահերթությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03