Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուխտագնացություն դեպի Արագածոտնի մարզի եկեղեցիներ

24.06.2015

Հունիսի 24-ին Արտաշատի տարածաշրջանի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչները` Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ, ուխտագնացության էին մեկնել դեպի  Աշտարակի տարածաշրջանի մի քանի եկեղեցիներ:

 Ուխտագնացության ընթացքում  ուսուցիչները  եղել են Մուղնիի Սուրբ Գևորգ, Կարբիի եկեղեցիներում, Օհանավանքում, Սաղմոսավանքում, Տեր Եփրեմ Հարությունյանի հետ միասին աղոթք բարձրացրել առ Աստված` խնդրելով Աստծո ողորմածությունն ու լույսով լցնել մարդկանց հոգիները:

Բոլոր եկեղեցիներում  նրանք նաև հնչեցրել են շարականներ և Աստծուց խնդրել ընդունելի անել իրենց ուխտը:

Սաղմոսավանքի Սբ. Սիոն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինը ուսուցիչների հետ շրջել է եկեղեցու բոլոր հատվածներում և ներկայացրել 13-րդ դարում կառուցված Սաղմոսավանքի  հրաշափառ պատմությունը:

Տեր Եփրեմ  Հարությունյանը նշել է, որ  Հայաստանի տարբեր եկեղեցիներ կազմակերպվող ուխտագնացությունները շարունակական բնույթ պիտի կրեն, որպեսզի մեր ուսուցիչները ավելի լավ իմանան իրենց պատմությունն ու  խորությամբ ճանաչեն հայերի հոգևոր կենտրոնները` ազգային արմատներին  հավատարիմ պահող հայոց  եկեղեցիները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03