Նորություններ
Աշխատանքային այց Նարեկ համայնք
25.06.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները:
Հունիսի 25-ին Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նարեկ համայնքում և շրջել համայնքի այգիներում` տեղում հետևելով բերքահավաքի և ոռոգման ջրերի բաշխման-հատկացման աշխատանքներին: Մարզի ղեկավարը շրջել է նաև Նարեկի մանկապարտեզում և տեղում ծանոթացել շենքային պայմաններին ու սանիտարահիգիենիկ վիճակին:
Առկա խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու համար մարզի ղեկավարը հանդիպել է Նարեկ համայնքի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու խնդրանքները: Հանդիպման ընթացքում Նարեկի բնակիչները բարձրացրել են ոռոգման ջրի ամենօրյա մատակարարման հարցը, ինչին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ տեղում լուծում է տրվել: Խոսելով մայիս ամսվա ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով Նարեկ համայնքում արձանագրված մեծամասշտաբ վնասի մասին` մարզի ղեկավարը հավելել է նաև, որ այս տարի նախատեսվել է տեղադրել հակակարկտային կայանների երկրորդ գիծը, ինչը թույլ կտա դիմակայել բնության աղետներին և ստանալ առատ բերք: