Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց Նարեկ համայնք

25.06.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսական  ընթացիկ աշխատանքները:

Հունիսի 25-ին Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նարեկ համայնքում և շրջել համայնքի  այգիներում` տեղում հետևելով բերքահավաքի և ոռոգման ջրերի բաշխման-հատկացման աշխատանքներին: Մարզի ղեկավարը շրջել է նաև Նարեկի մանկապարտեզում և տեղում ծանոթացել շենքային պայմաններին ու սանիտարահիգիենիկ վիճակին:

Առկա խնդիրներին  անձամբ  ծանոթանալու և  դրանց լուծում տալու համար մարզի ղեկավարը հանդիպել է Նարեկ համայնքի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու խնդրանքները: Հանդիպման ընթացքում Նարեկի բնակիչները բարձրացրել են ոռոգման ջրի ամենօրյա մատակարարման հարցը, ինչին  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ տեղում լուծում է տրվել: Խոսելով մայիս ամսվա ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով Նարեկ համայնքում արձանագրված մեծամասշտաբ վնասի մասին` մարզի ղեկավարը հավելել է նաև, որ  այս տարի նախատեսվել է  տեղադրել  հակակարկտային կայանների երկրորդ գիծը,  ինչը թույլ կտա դիմակայել բնության աղետներին և ստանալ առատ բերք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46