Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեվերջյան ցուցահանդես Արտաշատի Գեղարվեստի դպրոցում

26.06.2015

Հունիսի 26-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների տարեվերջյան ցուցահանդեսի բացմանը: Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը:

92  սան ունեցող դպրոցի  աշակերտները ներկայացրել էին 250 աշխատանք գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, բատիկա, գծանկար և կոմպոզիցիա ժանրերում:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հագեցած են եղել վառ  գունային   լուծումներով և հետաքրքիր թեմատիկայով:

Մարզի ղեկավարը շրջել է ցուցահանդեսում, զրուցել  սաների հետ ներկայացված աշխատանքների թեմատիկայի ու նրանց նախասիրությունների մասին: Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանն ու Գագիկ Մուրադյանը Գեղարվեստի դպրոցի  շրջանավարտներին են հանձնել ավարտական վկայագրեր:

Շնորհավորելով դպրոցի սաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ` Արարատի մարզպետը նրանց մաղթել է լուրջ և նշանակալի ձեռքբերումներ, ստեղծագործական վերելք ու կյանքի հարթ ճանապարհ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 18:08:12