Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը` Արարատի մարզում

01.07.2015

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ  արդեն 2-րդ տարին  կյանքի է կոչվում <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը, որի նպատակն է  հոգևոր և մարմնական օժանդակություն  ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին և զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Հունիսի 30-ին Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում  <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի հերթական միջոցառմանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Բարեգործական այս առաքելության իրականացմանը ներկա  են եղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հոգևոր հայրեր, զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, արարատցիներ, հյուրեր:

 Միջոցառումը բացելով Տերունական աղոթքով` Արմավիրի Թեմի առաջնորդ  Սիոն եպիսկոպոս Ադամյանն իր օրհնությունն է փոխանցել ներկաներին, Աստծուց խնդրել առողջություն և ողորմություն ինչպես ներկաների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համար, ապա  խոսել հայ առաքելական եկեղեցու  իրականացրած բարեգործական ծրագրերի, մարդասիրական կերտվածքի մասին նրա ստեղծումից մինչ օրս:

Այնուհետև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արմավիրի Թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը   հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հայրենասիրությամբ աչքի ընկած և  վիրավորված զինծառայողներին  են հանձնել դրամական օգնությունները: Իսկ հաշմանդամության պատճառով բարեգործական առաքելության ներկայանալ անկարող շահառուներն իրենց դրամական օգնությունը ստացել են տնային պայմաններում:

Միջոցառումը եզրափակվել է ազգագրական երգերի, պարերի կատարումներով  և մատաղի արարողությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31