Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական 6-րդ խաղերին ընդառաջ

02.07.2015

Օգոստոսի 2-13-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում կմեկնարկեն Համահայկական խաղերը: Համահայկական  խաղերը, որին  մասնակցում են Հայաստանի   և աշխարհի տարբեր քաղաքների հայ աթլետներ, անցկացնում է  վերոհիշյալ խաղերի կոմիտեն` Իշխան Զաքարյանի նախագահությամբ:

Արտաշատի մարզադաշտում կմրցեն Հայաստանի բոլոր քաղաքների աթլետիստները. այդ սպորտաձևն անցկացնելու համար Արտաշատի մարզադաշտը  համապատախանում է բոլոր չափանիշներին:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` Արտաշատի  քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ, մեկ անգամ ևս նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով այցելել են  մարզադաշտ:

Արդեն ավարտին են մոտենում բաղնիքի հարդարման, սալիկապատման, հանդերձարանների ներքին հարդարման, սանհանգույցների արդիականացման, ընդհանուր սրահի հիմնանորոգման աշխատանքները:

 Արարատի մարզի ղեկավարն ու Արտաշատի քաղաքապետը շրջեցին  ողջ մարզադաշտով: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը  հենց տեղում լուծել են  մարզադաշտի 3000 նստարանների արտաքին հարդարման, վազքուղիների նորացման, թարմացման, տատամիի մասնակի նորոգման, ինչպես նաև արդիական տեխնիկայով մարզադաշտը վերազինելու խնդիրները:

Մարզի ղեկավարը նշեց, որ ամեն ինչ կանի Համահայկական խաղերը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Նա  միջոցառումներ ձեռնարկելու և  մեկ օր հետո արդյունքները ներկայացնելու հանձնարարականներ  տվեց  համապատասխան ոլորտի աշխատողներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45