Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը

03.07.2015

Հուլիսի 1-ին  մեկնարկել է  ամառային զորակոչը: Հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից  հայրենի սահմանների պաշտպանության համար ծառայության են մեկնել 18 տարին լրացած պատանիները:

Հուլիսի  2-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ներկա են եղել Արտաշատի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը:

Մարզպետին ուղեկցել է  մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Ողջունելով ներկաներին`  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասել է, որ մենք ունենք հզոր, մարտունակ բանակ, որի շարքերը պիտի համալրեն մեր զինվորները, որոնք մեր հայրենիքի վաղվա  տերերն են, մեր  հայրենիքի ապագայի կերտողները: Մաղթելով հասուն, ուշիմ ծառայություն` մարզի ղեկավարը նրանց ցանկացել է խաղաղ վերադարձ`  հույս հայտնելով վերաարձից հետո նրանց տեսնել հզոր տնտեսության և մշակույթի կերտողների շարքերում:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, մարզի ղեկավարը զրուցել է զինվորների ընտանիքի անդամների, բարեկամների հետ, լսել նրանց հուզող հարցերի մասին, դրանց լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ  և հավաստիացրել, որ միշտ կանգնած է զինվորի ու զինվորի ընտանիքի կողքին:

Ավանդույթի համաձայն  լուսանկարվելուց հետո զորակոչիկները ավտոբուսներով տեղափոխվել են դեպի Կենտրոնական հավաքակայան:

 

Հուլիսի 3-ին Արարատի Զինկոմիսարիատում  կայացած  զորակոչային միջոցառմանը ևս մասնակցել  և զորակոչիկներին ծառայության է ճանապարհել  Արարատի  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Մուրադյանը և Իլյիչ Շադյանը,Վեդիի և Արարատի և այլ համայնքների ղեկավարներ:

Այստեղ ևս մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում առաջին հերթին դիմել է զորակոչիկների ծնողներին, նրանց շնորհակալություն հայտնել  քաջ, պատրաստակամ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ապա հավելել, որ  բանակն է  պետության  ամրության և  բոլոր բնագավառների  հզորության հիմքը, որ  պիտի զինվորները ծառայեն հպարտորեն,  լինեն նվիրված, գիտելիքներ ստանալու մեծ ցանկությամբ` վերադառնալով  հայրենի օջախներ ավելի կայացած ու  որպես մեր երկրի  արժանի քաղաքացիներ:

Ավարտին զորակոչիկներն ու նրաց հարազատները ուրախությամբ լուսանկարվել են մարզի ղեկավարի հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03