Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մասնակցել է Արարատի Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը

03.07.2015

Հուլիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի Արտաշատ քաղաքում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի և ՃԿԿ պետ, փ/ծ կապիտան Զորիկ Մարգարյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց նորաբաց Ճկկ-ում, ծանոթացավ իրավիճակային կենտրոնին, խորհրդակցությունների և կապի սենյակներին, ինչպես նաև` հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին: ՏԿԱԻ նախարարը զրուցեց նաև Արարատի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ, որում ընդգրկված է հաշմանդամություն ունեցող մեկ անձ:

ՀՀ ՏԿԱԻ ՃԿԱԿ պետ, փ/ծ  գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ըստ նրա` օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները, որը գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է նաև մարզի սեյսմիկ ակտիվությունը: Տեղադրված թվային քարտեզների վրա երևում են նաև մարզի ենթակառուցվածքները և հատուկ նշանակության օբյեկտները: Կենտրոնում գործում է  GPS համակարգ, ոի միջոցով մոնիթորի վրա երևում է շտապօգնության և փրկարարական մեքենաների տեղաշարժը, ինչը անձնակազմին թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել: ՃԿԿ-ում շաբաթական ստացվում է շուրջ 1500 զանգ: Հ. Խամգելդյանի խոսքով` սպասարկվող զանգերի թիվը միտում ունի աճելու:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Արարատի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները` նախարար Ա. Երիցյանը խստագույնս հանձնարարեց բնակիչների զանգերին պատախանել բարեհամբույր և պատշաճ կերպով:

-         911 հեռախոսահամարին եկող բոլոր զանգերը պետք է պատշաճ պատասխան ստանան, նույնիսկ եթե ձեզ հետ կխոսեն կոպիտ և ոչ բարեհամբույր: Մեզ զանգող յուրաքանչյուր քաղաքացի մեր օգնության կարիքն ունի: Պատասխան պետք է ստանան նաև այն զանգերը, որոնք դուրս են մեր գործառույթների շրջանակից,- ասաց Ա. Երիցյանը:

 

Լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻ նախարարը նշեց, որ մարզում <<911>> ծառայության տեղայնացումը մեծապես կբարելավի փրկարարական ծառայության որակը:

ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով` ամեն օր ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են մարզպետին, Արտաշատի քաղաքապետին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև` իրավապահ մարմիններին:

 

                                                                     www.mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03