Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցավ և հիշողություն

03.07.2015

Հունիս 3-ին Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանի նախաձեռնությամբ `<<Հիշողություն և ցավ>> նշանաբանով, կայացավ  վետերանների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Աշոտ Մուրադյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Բացելով միջոցառումը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ հայրենական Մեծ պատերազմը վերջին ռումբով չավարտվեց, նա հոգու ցավ, մեծ վիշտ ու ավերածություն պատճառեց մարդկությանը: Մարզի ղեկավարը հպարտությամբ ընդգծեց, որ հայ ազգը ևս իր մեծ բաժինն ունեցավ հաղթանակի կերտման գործում, իր մարշալներով, գեներալներով, հերոսներով նոր էջ գրեց ռազմարվեստի պատմության մեջ: Նրանցից ստացած դասերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք հաղթանակ տանել Արցախյան գոյամարտում:

Հուսիկ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին վետերաններին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու , նրանց սոցիալական, առողջապահական հիմնախնդիրները լուծելու համար: Վետերանը պատմական անդրադարձ կատարեց ոչ հեռավոր անցյալ, երբ ֆաշիստական Գերմանիան ուզում էի իրեն ենթարկել Սովետական Միությունը, սակայն հանդիպեց բազմազգ ժողովրդի ահռելի դիմադրության: Ժողովրդի հերոսական պայքարը ավարտվեց հաղթանակով: Ի նշան պատմական հաղթանակի ` Բեռլինում թնդաց հայկական քոչարին:

Հանդիպման վերջում  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետի տեղակալներ Աշոտ Մուրադյանը, Իլյիչ Շադյանը,  ՏԻ և ՀԳՄՏ վարչության պետ Ալինա Լալայանը, մի շարք բուժաշխատողներ, լրագրողներ` վետերանական շարժմանը մասնակցելու , նրանց սոցբնակարանային պայմանները բարելավվելու  և Մեծ Հայրենականի 72- ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18