Նորություններ
<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> միջոցառումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում
03.07.2015
Հուլիսի 3-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի ևս մեկ միջոցառում: Այս անգամ դրամական օժանդակություն են ստացել զինծառայության ընթացքում վիրավորված և 3-րդ հաշմանդամության կարգ ունեցողները:
Մինչ դրամական օգնության հանձնումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը և միջոցառմանը ներկա այլ հոգևոր հայրեր բժշկության աղոթք են կարդացել` հայցելով Աստծո ողորմածությունն ու օրհնությունը հիվանդների և առողջների համար:
Դիմելով ներկաներին` Տեր Թաթուլ Գասպարյանը մաղթել է բոլորին լինել խաղաղ, հավատքով, հայրենասեր ու մարդասեր:
Հուլիսի 3-ին կայացած հերթական միջոցառման ժամանակ օժանդակություն է ստացել 41 հոգի:
Միջոցառման ավարտին եկեղեցու բակում ելույթ են ունեցել Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը, անհատ կատարողներ. հնչել են շարականներ, դասական ու ազգային երգերի կատարումներ: