Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> միջոցառումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

03.07.2015

Հուլիսի 3-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի ևս մեկ միջոցառում: Այս անգամ դրամական օժանդակություն են ստացել զինծառայության ընթացքում վիրավորված և 3-րդ հաշմանդամության կարգ ունեցողները:
 Մինչ դրամական  օգնության  հանձնումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը և միջոցառմանը ներկա այլ հոգևոր հայրեր բժշկության աղոթք են կարդացել` հայցելով Աստծո ողորմածությունն ու օրհնությունը  հիվանդների և առողջների համար:
Դիմելով ներկաներին` Տեր Թաթուլ Գասպարյանը մաղթել է բոլորին լինել խաղաղ, հավատքով, հայրենասեր ու մարդասեր:
Հուլիսի 3-ին կայացած հերթական միջոցառման ժամանակ օժանդակություն է ստացել 41 հոգի:
Միջոցառման ավարտին եկեղեցու բակում ելույթ են ունեցել Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը, անհատ կատարողներ. հնչել են շարականներ, դասական  ու ազգային  երգերի կատարումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:51:35