Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային զորակոչը շարունակվում է

06.07.2015

Հուլիսի 6-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Մասիսի զինկոմիսարիատում կազմակերպված զորակոչային միջոցառմանը:

Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, տարածաշրջանային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ամառային զորակոչին  նվիրված միջոցառումը հագեցած է եղել տոնականությամբ և բարձր տրամադրությամբ: Զինակոչիկները զինկոմիսարիատ էին եկել երկրի սահմանների պաշտպանության գործում իրենց  ավանդն ունենալու անխախտ  համոզումով,  նրանց ծնողները` հայրենիքի հանդեպ իրենց պարտքի գիտակցությամբ ու հպարտությամբ:

 

Դիմելով ներկաներին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասել է.

 

-  Սիրելի’ հայրենակիցներ, ծնողներ, զինակոչիկներ:  Այսօր բոլորիս պարտքն է ներկա գտնվել այստեղ: Շնորհավորում եմ բոլորիս նման  երիտասարդ ու քաջ տղաներ ունենալու կապակցությամբ: Տղաներին մաղթում ծառայության ընթացքում  հրամանատարների և մեկը մյուսի նկատմամբ լինել հարգանքով ու  համախմբված, իսկ  ամբարած գիտելիքները  կիրառել կյանքում, խաղաղ պայմաններում:

 

Այնուհետև դիմելով զինակոչիկների ծնղներին` Ռուբիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ամեն պահ պատրաստ է օգնության ձեռք մեկնել նրանց և աջակցել:

 

Զորակոչային միջոցառման ընթացքում  պատանի երկրապահները ցուցադրել են մարտական հնարքներ, իսկ զինակոչիկների հարազատները հանդես են եկել ազգագրական պարերի կատարումներով:

Ներկաները` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկներին հիշատակին նվիրված հուշաքարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03