Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բակային ճամբարի բացում

07.07.2015

Հուլիսի 7-ին Բուրաստան համայնքում` գյուղապետարանի բակում, սկսեց գործել բակային ճամբարը:

Հնչեց ՀՀ օրհներգը:

Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և իր անունից շնորհավորելով ծնողներին, երեխաներին, ասաց, որ  համայնքում ավանդական դարձած այս միջոցառումը նվիրում են Սահմանադրության օրվան: Նա նշեց նաև, որ համայնքապետարանը ոչ մի ջանք չի խնայել երեխաների ամառային հանգիստը հետաքրքիր, բովանդակալից կազմակերպելու համար:

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ  քահանա Գասպարյանը Տերունական աղոթքով սկսեց օրհնության արարողությունը` խաղաղություն, միասնություն, սեր, համերաշխություն ցանկանալով համայնքին, ծնողներին, երեխաներին:

Հրապարակ իջան կանաչ, կարմիր, ծիրանագույն խմբերը` ամառային մայկաներով` կրծքներին Արարատ լեռը` Ազատ գետով, բարդիներով: Նրանք կատարեցին Հայաստանին, մորը, բնությանը նվիրված երգեր:  <<Բուրաստան >>պարային համույթը (պարուսույց` Նարինե Պետոյան) իր  կատարումներով միջոցառումը դարձրեց ավելի բովանդակալից:

Գնչուների պարը և նրանց բնորոշ <<գուշակությունները>> բարձրացրին ծիծաղի և ուրախության ալիք: Ուրախ գնացքը երեխաներին  տարավ շրջագայության: Գիշերային մթության մեջ ճամբարի եռագույն լույսերը, փուչիկները, դրոշակները, գագաթի մեծ աստղը մի յուրօրինակ շուք էին հաղորդում համայնքին: Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03