Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Զանգակատուն համայնքում:

08.07.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են  ամռան գյուղատնտեսական աշխատանքները, մասնավորապես` առաջնային նշանակության   ոռոգման համակարգի ճիշտ կառավարումը:  Մարզի համայնքների հողատարածքներին ու գյուղացիական տնտեսություններին հատկացվող ոռոգման ջրի ճիշտ տեղաբաշխման աշխատանքներին անձամբ հետևելու համար Ռուբիկ Աբրահամյանը հուլիսի 8-ին եղել է Զանգակատուն համայնքում: Առկա խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծում  տալու համար մարզի ղեկավարը  միաժամանակ հանդիպել է ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Զանգակատուն և Պարույր Սևակ  համայնքների ղեկավարների և ՋՕԸ-ի պատասխանատու աշխատակիցների  հետ:

Ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի, խողովակաշարերի վերափոխման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների հայցով համայնքի  բնակիչները դիմել են մարզի ղեկավարին ու դրանց լուծման հետ կապված ստացել  դրական պատասխան:

Անդրադառնալով մի քանի համայնքներին նույն ջրամբարից ջրահատկացման հարցին`  մարզի ղեկավարն ասել է, որ իր համար խիստ կարևոր ու առաջնահերթ են հավասարապես  բոլոր համայնքները   ու նրանց խնդիրների լուծման համար տարվող աշխատանքները:  Ապա Ռուբիկ Աբրահամյանն ավելացրել է, որ խնդրին  պետք է տրվի իրատեսական և ճիշտ լուծում ոչ թե մեկ համայնքի ջրամատակարարման խնայման հաշվին մյուսի ջրամատակարարմամբ, այլ յուրաքանչյուր համայնքին  համապատասխան ծավալով և  տեղին ջրամատակարարում ապահովելով, որպեսզի դրանից չտուժի ոչ գյուղացին և ոչ էլ բերքը:

Դիմելով ՋՕԸ-ի ներկայացուցիչներին` Ռուբիկ Աբրահամյանն ասել է, որ համապատասխան պայմանագրի կնքման դեպքում ՋՕԸ-ն պարտավոր է իրականացնել այդ պայմանագրին համապատասխան  ջրամատակարարում և  որ միշտ կանգնած է  գյուղացու կողքին ու  հետևողական է  գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքի  նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03