Նորություններ
95 երեխա մեկնեց ճամբար
08.07.2015
Հուլիսի 8-ից Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 95 երեխա առաջին փուլով իր հանգիստը կանցկացնի Հանքավանի <<Հեքիաթային կիրճ >> մանկական-առողջարարական ճամբարում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց շտապօգնության, ոստիկանության աշխատողների հետ` մեկ անգամ ևս ստուգելով կազմակերպչական աշխատանքները:
Մարզի ղեկավարը ծնողների հետ զրուցելու ընթացքում ասաց, որ ճամբարում երեխաների հանգստի համար ապահովված են բոլոր պայմանները. բարձր կալորիականությամբ սնունդ, հետաքրքիր էքսկուրսիաներ, երգերի ու պարերի ուսուցում, շախմատի, բասկետբոլի, ֆուտբոլի և այլ մրցումներ:
<<Հեքիաթային կիրճը>> նաև ուսուցման կենտրոն է:
Ծնողները, որոնց երեխաներն արդեն վերադարձել էին ճամբարից, շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին հատկապես այդ խմբի երեխաների նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Այս տարի ևս հայրենի կառավարությունն Արարատի մարզի վերոհիշյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների համար 3 փուլով հանգստանալու հնարավորություն է ստեղծել: Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համամասնական կարգով մարզի 3 տարածաշրջաններից ցուցակում ընդգրկվել են վերոհիշյալ երեխաները: Մարզպետը նշեց նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ իրենց ամառային հանգիստը <<Հեքիաթային կիրճում>> կանցկացնի 345 երեխա: Մարզի ղեկավարն ավելացրեց նաև, որ այս տարի ևս կայցելի Հանքավան, մոտիկից կծանոթանա երեխաների ամառային հանգստի կազմակերպման ընթացքին: