Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

08.07.2015

Հուլիսի 8-ին կայացել է  մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստը,որը  վարել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը:

Մարզպետին կից երիտասարդական խորհրդում  ընդգրկված են  3500  և ավելի բնակիչ ունեցող համայնքների պետական և ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ:

Հուլիսի 8-ի նիստի ժամանակ իրենց համայնքներում  առկա խնդիրների մասին բարձրաձայնել են Վեդի, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Արարատ, Այնթապ, Մասիս և այլ համայնքների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում ներգրավված տասներկու հարցերը վերաբերել են  տարբեր համայնքներում սպորտդպրոցների ու երաժշտական դպրոցների, մշակույթի տների, ֆուտբոլի դաշտերի, համայնքային տրանսպորտի, հանգստի ու ազատ ժամանցի գոտիների բացակայությանն ու հրատապ մի շարք այլ խնդիրների ևս: Ինչպես նաև քննարկվել է մարզային <<Արարատ>> հեռուստաընկերության հեռարձակման կարևորության հարցը մարզի ամբողջ տարածքով:

Մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստի ընթացքում  որոշում  է կայացվել  բարձրացված հարցեր քննարկման և լուծման համար ամբողջական ծրագրեր ու նախագծեր   ներկայացնել պատկան մարմիններին, ինչպես նաև  լինել հետևողական տարվող աշխատանքների և համայնքային գործընթացների նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03