Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը հյուրընկալվել է <<Հեքիաթային կիրճում>> հանգստացող երեխաներին

11.07.2015

Հուլիսի 11-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, իր կողմից ձևավորած ավանդույթի համաձայն, հյուրընկալվել է Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> մանկական-առողջարարական ճամբարում հանգստացող երեխաներին: Արդեն երկրորդ անգամ այստեղ հյուրընկալվող Արարատի մարզպետին ճամբարականները դիմավորել են ավանդական աղ ու հացով և ազգային պարերի կատարումներով` դրանով ազդարարելով անակնկալների շարքը:

Մարզի ղեկավարը նախ ծանոթացել է ճամբարում առկա պայմաններին, եղել հանգստի, ժամանցի սենյակներում, ճաշարանում, ապա խոսել տնօրինության և ճամբարում իրենց հանգիստը անկացնող երեխաների հետ:

Իր հյուրընկալ և կանչող պարիսպներից այն կողմ <<Հեքիաթային կիրճ>> մանկական-առողջարարական կենտրոնում մարզպետի հյուրընկալվելու պահին հանգստանում էր սոցիալապես անապահով  260 երեխա Արարատի, Կոտայքի մարզերից ու  Երևանից:

Հայաստանի տարբեր հատվածներից հավաքված երեխաները մեծ սիրով, ջերմությամբ և ժպիտով Ռուբիկ Աբրահամյանին շարունակաբար ողջունում էին երեք օրերի ընթացքում այս հարազատ դարձած պատերի ներքո սովորած ճամբարային ծափողջյուններով ու հայրենասիրական երգերով:

Արարատի մարզպետը ևս անակնկալ էր պատրաստել 260 ճամբարականների համար. <<Հեթիաթային կիրճում>> հանգստացող տաղանդավոր ու ջերմության կարիք ունեցող երեխաները մարզի ղեկավարից ստացան համեղ պաղպաղակներ ու զանազան անուշահամ մրգեր: Զրուցելով երեխաների հետ` Ռուբիկ Աբրահամյանը նրանց հորդորել է լինել համերաշխ, միմյանց սատարող և իրենց հետ տունդարձին տանել  միմիայն դրական ու ջերմ հուշեր:

Այնուհետև ճամբարականները հանդես են եկել ասմունքի, երգերի ու պարային կատարումներով` դրանով ևս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով Արարատի մարզպետին այսպիսի ջերմ, հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար:

Վերադարձին Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին մաղթել է բարի հանգիստ և ավելացրել, որ անչափ ուրախ է նրանց դեմքին տեսնել բարձր տրամադրությունն ու ընդգծված ժպիտը:

Բաժանման պահին երեխաները լուսանկարվել են մարզի ղեկավարի հետ` աչքերում միայն ուրախություն ու փայլ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03