Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում մեծ շուքով նշվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

12.07.2015

Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից երրորդը` Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ժողովրդի լեզվով` Վարդավառը, Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում նշվել է տոնախմբությամբ:

Հուլիսի 12-ին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո կայացած միջոցառմանը ներկա են եղել  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, արտաշատցիներ:

Ներկաներին ողջունելուց և օրհնելուց հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը օրհնած վարդաջրով է  ցողել բոլորին և տոնի խորհուրդը ամբողջացրել միասնության, սիրո և անխախտ համերաշխության քարոզով:

Տոնախմբությանը ներկայացվել են Վարդավառի ինչպես եկեղեցական տոն լինելու խորհուրդը, այնպես էլ նախաքրիստոնեական արմատներն ու ծեսերը: Իսկ Քրիստոսի` Թաբոր լեռան գագաթին պայծառակերպվելու դրվագը միջոցառումը դարձրել է խոսուն և ավելի պատկերավոր: Միջոցառման ընթացքում հնչել են շարականներ, ազգային պարեր, երգեր` իրար միահյուսելով անցյալի ու ներկայի հարուստ մշակութային արժեքներն ու ներկաների մեջ ավելի արմատավորել հավատն ու համոզումը, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնը մեր հավատին, ավանդույթներին հավատարիմ մնալու պատվանդանն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03