Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դվինի փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ

18.07.2015

Հուլիսի 18-ին Ներքին Դվին համայնքում անցկացվել է համայնքի բերք ու բարիքին նվիրված փառատոն: Փառատոնն իր ներկայությամբ պատվել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ-ում  ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան  Մոհամմադ Ռեյսին, օտարերկրյա հյուրեր, դվինցիներ:

Փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ:

Համայնքի առատ բերքին ու ազգերի միասնությանը նվիրված  Դվինի փառատոնի շրջանակներում ներկայացված ցուցասեղանները փաստել են Դվինի բերրիության և դվինցիների աշխատասիրության մասին. պտուղ-բանջարեղենի առատությունը, զանազան պահածողները, ձեռքի աշխատանքները, նկարչական ու քանդակագործական արվեստի նմուշները  հիացրել են ներկաներին:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի  ժապավենները կտրելուց հետո շրջել են նորաբաց և դեռևս շինարարական ընթացքի մեջ գտնվող կենտրոնում, ծանոթացել ինչպես պայմաններին, այնպես էլ հայկական և պարսկական գրականության նմուշներին: Առաջիկայում կենտրոնը համալրվելու է ժամանակակից տեխնիկայով, ինչն էլ հնարավորություն է տալու  ավելի իրատեսական պայմաններում իրականացնել պարսկերենի ուսուցումը:

Արարատի մարզպետը բարձր է գնահատել ԻԻՀ դեսպանատան և ՆերքինԴվինի համագործակցությունն ու ասել, որ  այս   կենտրոնը երկու հանրապետությունների բարեկամության վկան է և ծառայելու է իրանական մշակույթի խորը  ուսումնասիրմանը: Մարզի ղեկավարն ավելացրել է նաև, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ Արարատի մարզի համայնքների մշակութային կյանքն ակտիվ ու ներդաշնակ դարձնելու համար, որի  ապացույցն է  այս կենտրոնի բացումը:

Ներքին Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հավաստիացմամբ` Դվինում  հայ-իրանական կապերի երկու տարվա վաղեմությունը  դեռևս խորը արմատներ է գցելու երկու ժողովուրդների պատմության և մշակույթի մեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03