Նորություններ
Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին
20.07.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները:
Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) պետք է ներկայացնել`
1) դիմում,
2) անձնագրի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),
4) 2 գունավոր լուսանկար` 4x6 չափսի,
5) կենսագրական տվյալներ,
6) համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող
տվյալների իսկության, այդ թվում դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու փաստը ստուգելու վերաբերյալ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. հուլիսի 29-ը, մինչև ժամը 16:00-ն: Հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թ. օգոստոսի 11-ից ՀՀ արդարադատության նախարարության շենքում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):
Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 319-117 հեռախոսահամարով:
Դիմումի և համաձայնության ձևը կարող եք բեռնել Արդարադատության նախարարության կայքից՝ http://moj.am/announcements/view/article/105:
Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի <<Հայտարարություններ>> բաժնում: