Նորություններ
Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրվել է հուշագիր
22.07.2015
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը` ղեկավար Արտակ Ալեքսանյանի ղեկավարությամբ, այցելել է Արարատի մարզպետարան: Պատվիրակությանը ընդունել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Երկկողմ համագործակցության, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու նպատակով կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախ ներկայացրել է քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Համաձայնագրում զետեղված կետերի համաձայն` իրականացվելու է փորձի փոխանակում քաղաքային տնտեսության կառավարման, մշակույթի ոլորտներում, կազմակերպվելու են մշակութային, մարզական միջոցառումներ, ուսուցիչների, մարզադպրոցների մարզիչների փոխայցելություններ, սեմինար պարապմունքներ ` սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտների աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Համաձայնագիրը եզրափակվում է համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության փոխանակման մասին դրույթով:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է հանրակրթության և տնտեսության ոլորտներում Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիայի համագործակցությունն ու փորձի փոխանակումը և նշել, որ ակտիվ համագործակցությունը, բարեխիղճ աշխատանքն ու պատասխանատվությունը զարկ կտան վերոհիշյալ ոլորտների զարգացմանը:
Իր հերթին Արտակ Ալեքսանյանը շեշտել է, որ իրենք սիրով և բարձր պատրաստակամությամբ են համագործակցում Արարատի մարզի հետ և որ այս հուշագիրը ստորագրվել է ի նպաստ ազգաբնակչության և հասարակական-տնտեսական կյանքի զարգացման: