Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրվել է հուշագիր

22.07.2015

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  պատվիրակությունը` ղեկավար Արտակ Ալեքսանյանի ղեկավարությամբ, այցելել է Արարատի մարզպետարան: Պատվիրակությանը ընդունել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Երկկողմ համագործակցության, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու նպատակով  կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախ ներկայացրել է քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա  կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Համաձայնագրում զետեղված կետերի համաձայն` իրականացվելու է  փորձի փոխանակում քաղաքային տնտեսության կառավարման, մշակույթի ոլորտներում,  կազմակերպվելու են մշակութային, մարզական միջոցառումներ, ուսուցիչների, մարզադպրոցների մարզիչների փոխայցելություններ, սեմինար պարապմունքներ ` սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտների աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Համաձայնագիրը եզրափակվում է  համագործակցության զարգացման նպատակով  անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության փոխանակման մասին դրույթով:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է հանրակրթության  և տնտեսության ոլորտներում Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիայի համագործակցությունն ու փորձի փոխանակումը և նշել, որ  ակտիվ  համագործակցությունը, բարեխիղճ աշխատանքն ու պատասխանատվությունը  զարկ կտան վերոհիշյալ ոլորտների զարգացմանը:

Իր հերթին Արտակ Ալեքսանյանը շեշտել է, որ իրենք սիրով և բարձր պատրաստակամությամբ են համագործակցում  Արարատի մարզի հետ և որ այս հուշագիրը ստորագրվել է ի նպաստ ազգաբնակչության և հասարակական-տնտեսական կյանքի զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03