Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ Սմբատ Լպուտյանին

24.07.2015

Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի  շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Հանդիպմանը ներկա են եղել Արտաշատի, Մասիսի և Արարատի քաղաքապետերը, մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարներ, շախմատի  մարզիչներ:

 

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահին ու ներկաներին և կարևորել այս հանդիպումն ու քննարկվելիք հարցերը Արարատի մարզում շախմատի զարգացման  ու մասսայականացման տեսանկյունից, ապա ավելացրել.

 

-         Մարզի բոլոր համայնքներում և կրթական հաստատություններում  յուրաքանչյուր պատասխանատու պետք է իր աշխատանքին մոտենա ամենայն լրջությամբ և գիտակցի այս առաքելության կարևորությունը: Շախմատի մասսայականացումն ու հանրապետական կարևորագույն մրցումներում Արարատի մարզի ներկայացուցիչների կողմից մրցանակային տեղեր ապահովելը կախված  է մեր ամենօրյա բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքից: Եվ միայն օբյեկտիվ առաջարկությունների ու  առողջ նախաձեռնությունների հիման վրա կառուցված աշխատանքը կտա  ցանկալի արդյունք:

 

Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետին  շախմատի մասսայականացմանը նպաստելու և շախմատի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար, ապա միասին ակտիվ, հզոր ու նպատակային ֆեդերացիա կառուցելու նպատակով առաջարկել Ռուբիկ Աբրահամյանին լինել Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, որն էլ ընդունվել է մեծ սիրով: Այնուհետև Սմբատ Լպուտյանը խոսել է հանրապետությունում և Արարատի մարզում  մասնավորապես շախմատային  կյանքի ձեռքբերումների, ծրագրերի և առկա խնդիրների մասին:

-         Շախմատի ֆեդերացիան ընտրել է շախմատի զարգացման երկու ուղի` կրթական համակարգում  <<Շախմատ>> առարկայի ներգրավմամբ և շախմատը  գրավիչ  դարձնող այլ եղանակների  կիրառմամբ: Արարատի մարզը  միշտ ունեցել է մեծ պոտենցիալ: Մեծ ուշադրության և պատասխանատուների, մարզիչների  քրտնաջան  աշխատանքի դեպքում արարատցիները  հանրապետական  և միջազգային մրցումներում  կգրանցեն ավելի բարձր ցուցանիշներ:

 

Հանդիպման ընթացքում  շախմատի տարբեր համայնքների մարզիչները  ներկայացրել են  շախմատի դպրոցներում  առկա խնդիրները, որոնք վերաբերել են  հիմնականում տարածքների բարեկարգությանը կամ  մակերեսների ավելացմանը:  Արարատի մարզպետի հանձնարարականով  բարձրացված հարցերն ու առաջարկությունները առաջիկայում կստանան դրական  լուծում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03