Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը

27.07.2015

Հուլիսի 27-ին Արարատի մարզի երեք տարածաշրջանի  սոցիալապես անապահով  երեխաների հերթական խումբն է մեկնել  Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> ճամբար:  125 երեխաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ինչպես և նախորդ անգամ, երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովել են շտապօգնության և  ոստիկանության աշխատակիցները` նրանց ուղեկցելով մինչև Հանքավան:

Արարատի մարզպետը խոսել է ճամբար մեկնող երեխաների հետ և  կարևորել նրանց  առողջ  ու լիարժեք հանգիստը:

 

-         Մաղթում եմ ձեզ ուրախ, լիարժեք և հիշարժան հանգիստ: Եղեք  միասնական ու համախմբված  ամեն պահ և ցանկացած հարցում: Իսկ ճամբարային օրերին ձեռք բերած գիտելիքներն ու ստացած տպավորությունները  ձեզ պետք կգան նոր ուսումնական տարում և կդառնան ձեր մանկության ու պատանեկության վառ հուշերի պատվանդանը:

 

Բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթելու հետ մեկտեղ Ռուբիկ Աբրահամյանը   Արտաշատի քաղաքապետի հետ երեխաներին  արդեն Հանքավանում հյուրընկալվելու  և նրանց հետ մեկ ճամբարային   օր անցկացնելու խոստում է տվել:

 

Ծնողները շնորհակալանքի խոսքեր են ուղղել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին  և ասել, որ թեև դժվար է բաժանումը, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ իրենց երեխաները հուսալի և ապահով ձեռքերում են, իսկ երեխաների համար <<Հեքիաթային կիրճ>>  մեկնումն ու այնտեղ անցկացրած հանգիստը` տոն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03