Նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
27.07.2015
Այգեպատ գյուղի 70-95 տարեկան 50 բնակիչներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գառնիի հեթանոսական տաճար և Սուրբ Գեղարդավանք: Միջոցառումը կազմակերպվել էր գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Այս անգամ ուխտավորները համայնքի կանայք էին, ովքեր գյուղի ստեղծման ու կայացման գործում ունեն անուրանալի ավանդ:
Հավելենք, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու նրանց նկատմամբ համապատասխան ուշադրության ցուցաբերումը համարվում է Արարատի մարզպետարանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը, որը և պարբերաբար իր դրսևորումներն է ստանում մարզի համայնքներում:
Տարեցները Գեղարդավանքում մասնակցեցին Սուրբ Պատարագի, խմեցին օրհնված ջուրը, շրջեցին տեսարժան վայրերում :
Այգեպատցի տարեցները հանդիպում ունեցան նաև հոլանդացի և կանադացի զբոսաշրջիկների հետ:
Մատաղի սեղանի շուրջ բազմաթիվ թոռների ու ծոռների տատիկներ` 92-ամյա Մարգարիտ Էլոյանը, 88-ամյա Անուշ Աբրահամյանը, Եվգենիա Աբրահամյանը, 95-ամյա Լենուշ Սարգսյանը ` ասացին, որ երկար տարիներ չէին եղել այս վայրերում և շնորհակալական խոսքեր հղեցին այս նախաձեռնության համար: