Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

27.07.2015

Այգեպատ գյուղի 70-95 տարեկան 50 բնակիչներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գառնիի հեթանոսական տաճար և Սուրբ Գեղարդավանք: Միջոցառումը   կազմակերպվել էր  գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Այս անգամ ուխտավորները համայնքի կանայք էին, ովքեր գյուղի ստեղծման ու կայացման գործում ունեն անուրանալի ավանդ:
Հավելենք, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու նրանց նկատմամբ համապատասխան ուշադրության ցուցաբերումը համարվում է Արարատի մարզպետարանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը, որը և պարբերաբար իր դրսևորումներն է ստանում մարզի համայնքներում:
Տարեցները Գեղարդավանքում մասնակցեցին  Սուրբ Պատարագի, խմեցին օրհնված ջուրը, շրջեցին տեսարժան վայրերում :
 Այգեպատցի տարեցները հանդիպում ունեցան նաև հոլանդացի և  կանադացի զբոսաշրջիկների հետ:
Մատաղի սեղանի շուրջ բազմաթիվ թոռների ու ծոռների տատիկներ`  92-ամյա  Մարգարիտ Էլոյանը, 88-ամյա Անուշ Աբրահամյանը, Եվգենիա Աբրահամյանը, 95-ամյա Լենուշ Սարգսյանը `  ասացին, որ երկար տարիներ չէին եղել այս վայրերում և շնորհակալական խոսքեր հղեցին  այս նախաձեռնության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03