Նորություններ
<<Գարնիր ֆրանսիական ձևով>> ներկայացումը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում
29.07.2015
Հուլիսի 29-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվել է <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կոմեդիան:
Ներկայացմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, կրթական հաստատությունների և թատերասեր հասարակության ներկայացուցիչներ:
Ֆրանսիացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր Մարկ Կոմուլետտիի <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կամ <<Խաղում ենք համերաշխ ընտանիք>> պիեսի բեմականացումը պրեմիերայից մինչ օրս հաջողություններ է արձանագրել Արարատի մարզի թատերասեր հանրության շրջանում, ինչպես նաև թատերական մեծ պահանջարկ ու մասսայականություն է վայելում համաշխարհային թատրոնների բեմերում:
Թեթև կոմեդիաների ժանրին պատկանող երկու գործողությամբ ներկայացումը հիացրել է ներկաներին իր ինքնատիպ բեմադրությամբ, խարազյանցիների յուրօրինակ խաղով, ինչպես նաև ուրախ և ջերմ մթնոլորտ ստեղծել դահլիճում:
Թատրոնից հանդիսատեսը հեռացել է տպավորված և դրական հույզերով լեցուն: