Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Գարնիր ֆրանսիական ձևով>> ներկայացումը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում

29.07.2015

 Հուլիսի 29-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվել է  <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կոմեդիան:

Ներկայացմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ  Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, կրթական հաստատությունների և թատերասեր հասարակության ներկայացուցիչներ:

Ֆրանսիացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր Մարկ Կոմուլետտիի <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կամ  <<Խաղում ենք համերաշխ ընտանիք>> պիեսի բեմականացումը պրեմիերայից մինչ օրս  հաջողություններ է արձանագրել  Արարատի մարզի թատերասեր հանրության շրջանում, ինչպես նաև  թատերական մեծ պահանջարկ ու մասսայականություն է վայելում համաշխարհային թատրոնների բեմերում:

Թեթև կոմեդիաների ժանրին պատկանող  երկու գործողությամբ ներկայացումը հիացրել է ներկաներին իր ինքնատիպ բեմադրությամբ, խարազյանցիների յուրօրինակ խաղով, ինչպես նաև  ուրախ  և ջերմ մթնոլորտ ստեղծել դահլիճում:

Թատրոնից հանդիսատեսը հեռացել է տպավորված  և դրական հույզերով լեցուն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03