Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է Մասիսի ԲԿ
30.07.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները: Շարունակելով իր անմիջական հսկողության ներքո պահել առողջապահական համակարգն ու բժշկական կենտրոնների աշխատանքը մասնավորապես՝ մարզի ղեկավարը հուլիսի 30-ին եղել է Մասիսի ԲԿ-ում:
Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը:
Ռուբիկ Աբրահամյանն այցի ընթացքում շրջել է բժշկական կենտրոնի ամբուլատոր, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում ու ծանոթացել սենյակային պայմաններին: Մարզի ղեկավարը հետևել է ցուցաբերվող ամենօրյա բուժօգնությանը, բուժանձնակազմի աշխատանքին, զրուցել այցելուների և ստացիոնար բուժօգնություն ստացող հիվանդների հետ:
Խոսելով բուժանձնակազմի հետ՝ Ռուբիկ Աբրահամյանը հորդորել է ավելի բարեխղճորեն և ամենայն լրջությամբ մոտենալ իրենց աշխատանքին, հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ լինել օպերատիվ:
Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանը ներկա է եղելՄասիսի բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքների ու մատուցված ծառայությունների վերաբերյալ Մասիսի ԲԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանի կիսամյակային հաշվետվությանը:
Համեմատություն անցկացնելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքների հետ՝ Ալեքսանդր Ղուկասյանը անդրադարձել է բժշկական կենտրոնի ֆինանսական վիճակին, մատուցված բուժծառայություններին ու անձնակազմի թվային հարաբերությանը:
Հաշվետվության վերջում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն անդրադարել է բացթողումներին ու ձեռքբերումներին և բուժանձնակազմին ևս մեկ անգամ խստագույնս հանձնարարել աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճորեն:
-Ձեր ամենօրյա աշխատանքում դուք պետք է լինեք ոչ միայն պատասխանատու և օպերատիվ, այլև բարեխիղճ , հոգատար վերաբերմունք դրսևորեք ազգաբնակչության նկատմամբ և մատուցեք որակյալ ծառայություն: Հիվանդանոցից յուրաքանչյուր այցելու պետք է հեռանա գոհ ու բավարարված, որպեսզի բուժման կամ բուժզզնության համար ստիպված չլինի դիմել այլ համայնքների բժշկական կենտրոններ:
Հանդիպման վերջում Ռուբիկ Աբրահամյանըհանձնարական է տվել ձևավորել հանձնաժողով և իրականացվելիք քննարկումների արդյունքում հնգօրյա ժամկետում ԲԿ-ում առկա խնդիրներին լուծման ուղղությամբ առաջարկել կոնստրուկտիվ լուծումներ: