Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն այցելել է Մասիսի ԲԿ

30.07.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները: Շարունակելով  իր անմիջական հսկողության ներքո պահել առողջապահական համակարգն  ու բժշկական կենտրոնների աշխատանքը մասնավորապես՝ մարզի ղեկավարը հուլիսի 30-ին եղել է Մասիսի ԲԿ-ում:

Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը:

Ռուբիկ Աբրահամյանն այցի ընթացքում շրջել  է բժշկական կենտրոնի ամբուլատոր, թերապևտիկ, մանկական  բաժանմունքներում  ու  ծանոթացել սենյակային պայմաններին: Մարզի ղեկավարը հետևել է ցուցաբերվող ամենօրյա բուժօգնությանը, բուժանձնակազմի աշխատանքին, զրուցել այցելուների և   ստացիոնար բուժօգնություն ստացող հիվանդների հետ:

Խոսելով բուժանձնակազմի հետ՝ Ռուբիկ Աբրահամյանը  հորդորել է ավելի բարեխղճորեն և ամենայն լրջությամբ մոտենալ իրենց աշխատանքին, հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ լինել օպերատիվ:

Այնուհետև  Ռուբիկ Աբրահամյանը  ներկա է եղելՄասիսի   բժշկական կենտրոնում  իրականացված  աշխատանքների ու մատուցված ծառայությունների վերաբերյալ Մասիսի ԲԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանի կիսամյակային հաշվետվությանը:

Համեմատություն անցկացնելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքների հետ՝ Ալեքսանդր Ղուկասյանը անդրադարձել է  բժշկական կենտրոնի ֆինանսական վիճակին, մատուցված  բուժծառայություններին ու անձնակազմի թվային հարաբերությանը:

Հաշվետվության վերջում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն անդրադարել է բացթողումներին ու ձեռքբերումներին  և  բուժանձնակազմին ևս մեկ անգամ   խստագույնս հանձնարարել  աշխատանքին մոտենալ  ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճորեն:

-Ձեր ամենօրյա աշխատանքում դուք պետք է լինեք ոչ միայն պատասխանատու և օպերատիվ, այլև բարեխիղճ ,  հոգատար վերաբերմունք դրսևորեք ազգաբնակչության նկատմամբ և մատուցեք որակյալ ծառայություն: Հիվանդանոցից յուրաքանչյուր այցելու  պետք է հեռանա գոհ ու բավարարված, որպեսզի  բուժման կամ բուժզզնության համար ստիպված չլինի դիմել այլ համայնքների բժշկական կենտրոններ:

Հանդիպման վերջում Ռուբիկ Աբրահամյանըհանձնարական է տվել  ձևավորել  հանձնաժողով և իրականացվելիք  քննարկումների արդյունքում հնգօրյա ժամկետում  ԲԿ-ում առկա խնդիրներին լուծման ուղղությամբ  առաջարկել կոնստրուկտիվ լուծումներ:

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03