Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

31.07.2015

<<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման>> (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ):

 

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, CARD  հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄՆ Զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, հյուրեր:

 

 Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Բացի այդ, կենտրոնում տեղի և օտարերկրյա մասնագետների կողմից կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ Արարատի մարզի շուրջ  25 համայնքների մոտ 2500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

 

Արարողության սկզբում հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանին և մարզային համայնքներին կենտրոնի  կառուցման և կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար և խոսել նմանատիպ կենտրոնների կառուցման  2 հիմնական չափանիշների մասին՝ մայրուղուց մոտ հեռավորության  վրա գտնվելու և  գյուղատնտեսությամբ զբաղվող աջակից անձի առկայության, որը կկառավարի կենտրոնը:

 

Գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանն իր խոսքում անդրադարձել է նմանատիպ կենտրոնների առկայության կարևորության և  առաջիկայի պլանների մասին.

 

-Այս տարվա ընթացքում մենք արդեն երկրորդ այգեգործական կենտրոնն ենք բացում մեր հանրապետությունում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին կապահովի բարձրակարգ խորհրդատվական ծառայություններով: Մայիս ամսին նմանատիպ կենտրոն հինեցինք նաև Արմավիրի մարզի Նորապատ համայնքում և նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով բոլոր  մարզերը:

 

Այնուհետև  կենտրոնի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նաև մարզի գյուղատնտեսական ոլորտի ձեռքբերումներին և իրականացվելիք  աշխատանքներին.

 

-Շնորհավորում եմ բոլորիս գյուղատնտեսական սպասարկման  կենտրոնի բացման կապակցությամբ և  գյուղատնտեսական ոլորտի զարգացման ու հեռանկարային ձեռքբերումների գործում կենտրոնի առկայությունը համարում կարևորագույն գործոն:Անցյալ տարվա 2950 հա օգտագործվող  հողատարարածքների փոխարեն այս տարի Արարատի մարզում շահագործվել է 1742 հեկտարով ավել հողատարածք:  Ամենօրյա  պատասխանատու և  բարեխիղճ աշխատանքի շնորհիվ  մյուս տարի կարձանագրենք ավելի բարձր ցուցանիշներ:

 

 

 

Արարատի մարզպետը հույս է տածել, որ  առաջիկայում գյուղատնտեսական սպասարկման կենտրոն կբացվի նաև Արատաշատի տարածաշրջանում, որը մարզի այդ տարածաշրջանում  հողի հետ աշխատանքը կդարձնի ավելի արդյունավետ ու  առավել կազմակերպված:

 

 

 

ԱՄՆ Զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը նույնպես շնորհավորել է ներկաներին և գործընկերության շրջանակներում  կարևորել համատեղ աշխատանքի ու երկու ժողովուրդների միջև բարեկամության արդյունքում ստեղծված կենտրոնների առկայությունը:

 

 

 

 Բացման արարողությունից հետո կտրվել է  կարմիր ժապավենը, և հյուրերը շրջել են  Փոքր Վեդիի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի  դեղատան, աշխատանքային և սեմինարների անցկացման սենյակներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15