Նորություններ
Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդիի ԲԿ-ում
31.07.2015
Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վեդիի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանի ուղեկցությամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է թերապևտիկ, վիրաբուժական, լաբորատոր բաժանմունքներում, ծանոթացել հիվանդասենյակների, վիրահատարանների ու այլ բուժծառայությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում զրուցել է նաև ստացիոնար բուժում ստացողների և այցելուների հետ՝ փորձելով իմանալ մատուցվող բուժծառայությունների վերաբերյալ նրանց վերաբերմունքը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային ա յցելության ընթացքում Վեդիի ԲԿ-ի տնօրեն Մելքոն Տալոյանը կիսամյակային հաշվետվություն է ներկայացրել կատարված ծախսերի, վիրահատությունների և բուժծառայությունների վերաբերյալ: Առաջնորդվելով իր որդեգրած քաղաքականությամբ՝ մարզի ղեկավարը բուժանձնակազմին առաջարկել է վերանայել իրենց աշխատանքային մոտեցումները և բուժծառայություններ մատուցելիս առաջին հերթին մտածել ազգաբնակչության շահերի ու բարօրության մասին.
- Ամենօրյա աշխատանքի ընթացքում փորձեք առաջնորդվել այնպես, որ հիվանդը բշժկական կենտրոնից հեռանա գոհունակությամբ և ձեր աշխատանքային հետագա քայլերը կառուցեք օպերատիվության ու պատասխանատվության հիման վրա,- ասել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր եզրափակիչ խոսքում: