Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդիի ԲԿ-ում

31.07.2015

Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է  կատարել Վեդիի բժշկական կենտրոն:  Բժշկական կենտրոնի  տնօրեն Մելքոն Տալոյանի ուղեկցությամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է թերապևտիկ, վիրաբուժական, լաբորատոր բաժանմունքներում,   ծանոթացել հիվանդասենյակների, վիրահատարանների ու այլ բուժծառայությունների համար նախատեսված  սենյակների  պայմաններին: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում զրուցել է նաև ստացիոնար բուժում ստացողների և  այցելուների հետ՝ փորձելով իմանալ  մատուցվող  բուժծառայությունների վերաբերյալ  նրանց վերաբերմունքը:


Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային ա յցելության ընթացքում  Վեդիի ԲԿ-ի տնօրեն Մելքոն Տալոյանը կիսամյակային   հաշվետվություն է ներկայացրել  կատարված ծախսերի, վիրահատությունների  և բուժծառայությունների վերաբերյալ: Առաջնորդվելով իր որդեգրած քաղաքականությամբ՝  մարզի ղեկավարը  բուժանձնակազմին  առաջարկել է վերանայել իրենց աշխատանքային մոտեցումները և բուժծառայություններ մատուցելիս առաջին հերթին  մտածել   ազգաբնակչության   շահերի ու բարօրության մասին.


 


             - Ամենօրյա աշխատանքի ընթացքում փորձեք առաջնորդվել այնպես, որ հիվանդը  բշժկական կենտրոնից հեռանա գոհունակությամբ և   ձեր աշխատանքային հետագա քայլերը կառուցեք  օպերատիվության ու պատասխանատվության հիման վրա,- ասել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր եզրափակիչ խոսքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15