Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են 6-րդ համահայկական խաղերը

05.08.2015

Օգոստոսի  5-ին  Արտաշատի քաղաքային մարզադաշտը հյուրընկալեց Մարսելից, Լիբանանից, Արգենտինայից, Երուսաղեմից, Մինսկից, Սպահանից, Թեհրանից, Հունաստանից, Բառնաուլից, Մելբուռնից, Բարսելոնայից, ինչպես նաև Վանաձորից, Վրաստանից, Շիրակից, Կապանից, ԼՂՀ-ից ժամանած թիմերի շուրջ 130 աթլետների  և աթլետուհիների:
Հյուրերին դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, սպորտային մեկնաբաններ, աթլետիստներ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ:
Փողային նվագախմբի ուղեկցությամբ թիմերը հանդիսավոր տողան կազմեցին: Հնչեց ՀՀ օրհներգը: ՀՀ և Համահայկական խաղերի դրոշը բարձրեցնելու պատիվը տրվեց Եվրոպայի առաջնության հաղթողներ Լևոն Աղաջյանին և Ամալյա Շառոյանին:
Արտաշատի Քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ողջունելով  համահայկական 6-րդ խաղերի մասնակիցներին, ասաց, որ այս խաղերը միավորում ու համախմբում են մեր հայրենակիցներին:
 -Թող հաղթի միասնությունը,-եզրափակեց նա:
Ռոբերտ Էմմիյանը ողջունեց աշխարհի տարբեր ծայրերից պատմական մայրաքաղաք` Արտաշատ ժամանած մասնակիցներին և ասաց, որ այս գեղեցիկ մարզադաշտում  մարզիկների  համար բոլոր պայմանները  ապահովել են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն  ու քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
 -Եկել եք որպես անծանոթներ, վերադառնաք բարեկամներ դարձած: Բարձր  պահենք  սպորտի  թագուհու`  աթլետիկայի  պատիվը,- հորդորեց  ՀՀ  աթլետիկայի  ֆեդերացիայի  նախագահը:
Ոսկետափ  համայնքի <<Նավասարդե>> պարային համույթը հանդես եկավ ազգագրական կատարումերով:
130 մարզիկներ ու մարզուհիներ երեք օրվա ընթացքում կմրցեն 38 տարբեր մրցաձևերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15