Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի հերթական շրջայցը

06.08.2015

    Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հավատարիմ մնալով վաղ գարնանը հողագործներին տված  << գյուղացին ամբողջ տարվա ընթացքում ոռոգման խնդիր չի ունենա>> խոստմանը, այսօր հերթական շրջայցը կատարեց ոռոգման համակարգում ջրամատակարարման ընթացքին, ինչպես նաև տեղերում իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարը այցը սկսեց Մխչյան առաջին և Մխչյան երկրորդ պոմպակայաններից:
    Առաջին պոմպակայանում Ռ. Աբրահամյանը ծանոթացավ պոմպակայանի մղման խողովակաշարի` 1800 մմ տրամագծով վթարված խողովակի վերանորոգման աշխատանքներին:
   Երկրորդ պոմպակայանում ավարտին էին մոտենում 1600 կվտ հզորությամբ շարժիչի, ինչպես նաև նույն մղման խողովակաշարի կոնդենսատորների վերանորոգման աշխատանքները: Մարզպետը, տեսնելով աշխատանքի ոչ մեծ ծավալները, հորդորեց <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Գագիկ Վարդանյանին մինչև օրվա վերջ ապահովել լիարժեք ջրամատակարարում:<<Սևան-Հրազդանյան-ջրառ>> ՓԲԸ-ի Ազատի ջրամբարի կարգավորիչ ավազանի հաստ փականի վերանորոգմամբ կվերականգնվի Արտաշատ և Դվին ջրանցքների, ինչպես նաև Ազատի քառաստիճան պոմպակայանների կանոնավոր ջրամատակարարումը:
   Շրջայցի ավարտին, Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքներին ծանոթանալուց հետո, Ռ.Աբրահամյանը զրուցեց նաև Վեդի ՋՕԸ-ի ղեկավար Մարտին Առաքելյանի հետ և բոլոր պատասխանատուներին ևս մեկ անգամ հորդորեց մինչև օրվա վերջ ապահովել լիարժեք ջրամատակարարում :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15