Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծառայում են հայրենիքին

07.08.2015

  Այսօր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը N զորամասում մասնակցեցին նորակոչիկների երդման արարողությանը:
  Ներկա էին նաև ծնողներ, զինվորների հարազատներ, բարձր դասարանի աշակերտներ: Տոնական տեսքով հրապարակում հանդիսավոր շարք էին կազմել վաշտերը: Ստորաբաժանումների  ղեկավարներն  օրվա կապակցությամբ հագել էին ճերմակ համազգեստներ:
Հանդիսավոր քայլերթով ներս բերեցին զորամասի մարտական դրոշը:     Համապատասխան հրաման ստանալուց հետո սկսվեց երդման հանդիսավոր ու խորհրդավոր արարողությունը: Նորակոչիկներն ուսուցման ծրագիրը լավ էին սերտել. խրոխտ ու մարտական կեցվածք, զինվորին հատուկ հպարտ նայվածք: Նրանք քայլում էին այնպես համաչափ, որ թվում էր, թե հրապարակում մի զինվոր է քայլում: Զինվորները  երդվեցին:
  -Անձնվիրաբար ծառայել հայրենիքին, հանուն նրա չխնայել կյանքը:
Հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը զինվորների օրհնման արարողությունը  սկսեց  Տերունական աղոթքով: Հոգևոր հայրն օրհնեց զինվորներին` ասելով` բանակում ծառայելը ոչ թե պարտք է, այլ` պատիվ:

  Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով հրամանատարական կազմին և ծնողներին զավակների  երդման արարողության կապակցությամբ, ասաց, որ յուրօրինակ հպարտության զգացում է ապրում, որովհետև մեր զավակները գնում են  համալրելու հաղթանակած հայոց բանակի շարքերը: Մարզի ղեկավարը նրանց ցանկացավ խաղաղ երկինք ու բարի վերադարձ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15