Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են մարզում շախմատի զարգացման հեռանկարները

10.08.2015

Օգոստոսի 7-ին Արարատի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Աբրահամյանն  ընդունեց մարզային ֆեդերացիայի տարբեր տարածաշրջանների մասնաճյուղերի մարզիչներ` Միքայել Մարտիրոսյանին / Արտաշատ/, Երվանդ Գաբրիելյանին  /Վեդի/, Համլետ Հովհաննիսյանին /Արարատ/: Աշխատանքային այս հանդիպմանը մասնակցում էին  նաև մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,ոլորտի պատասխանատուները: Արարատի մարզպետի մոտ կայացած ընդունելության ընթացքում  քննարկվեցին  ֆեդերացիայի մասնաճյուղերի հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաև մարզում շախմատի զարգացման հեռանկարային ծրագրերը:
    Շախմատի տարածաշրջանային պատասխանատուները մարզի ղեկավարին զեկուցեցին, որ վերջին տարիների ընթացքում Արտաշատը, ի դեմս Հայկ Մարտիրոսյանի, ունեցել է Եվրոպայի եռակի չեմպիոն: 2013 թվականին Արտաշատ քաղաքի ավագ դպրոցը շախմատի դպրոցականների հանրապետական օլիմպիադայում նվաճել է  չեմպիոնի կոչումը: Աննա Սարգսյանը, Յուրա Ղազարյանը, Հրայր Հովհաննիսյանը հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցել են զգալի նվաճումներ: Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ մարզն ունի բարձր վարկանիշ ունեցող  60-ից ավելի շախմատիստներ:
    Մարզպետը ևս մեկ անգամ հետաքրքրվեց  տարածաշրջաններում շախմատի համար ստեղծված պայմաններով,  կահավորման հետ կապված խնդիրներով և պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր խնդրի  լուծման գործում  ցուցաբերել անմիջական աջակցություն: Արարատի մարզպետը հորդորեց   մեծ պատասխանատվությամբ պատրաստվել առաջիկայում  կայանալիք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի  հուշամրցաշարին: Մարզի ղեկավարը հանձնարարեց   նաև  ուսումնասիրել մարզկենտրոնում շախմատի մասնագիտացված դպրոց ստեղծելու հնարավորությունները և  ներկայացնել առաջարկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15