Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինվորները և նրանց ծնողները այցելել են ճամբարականներին

10.08.2015

Օգոստոսի 7-ին Բուրաստան համայնքի բակային ճամբարում հյուրընկալվեցին  ՀՀ զինված ուժերում իրենց բանակային ծառայությունն ավարտած  30  զինվորները  և բանակ մեկնածների ծնողները:
Ճամբարում էին   նաև Դիմիտրով, Բերքանուշ գյուղական համայնքների, ինչպես նաեւ Արտաշատ քաղաքի բնակիչները: Միջոցառման մեկնարկն ազդարարվեց   ՀՀ օրհներգով և  գյուղապետ Աշոտ Թարվերդյանի բացման խոսքով: Ողջունելով հյուրերին` համայնքի ղեկավարն ընդգծեց,  որ հայոց բանակը ազգային արժեք է, և յուրաքանչյուր տղամարդու համար պատիվ է ծառայել հայոց բանակում:
    Դիմիտրով ասորական համայնքի <<Էնդի>> պարի համույթը հանդես  եկավ հայրենասիրական, ազգագրական պարերի կատարումներով: Միջոցառման մաս է կազմել նաև Բուրաստան համայնքի  ուսանողների ուժերով կազակերպված բեմականացումը:
Միջոցառման ընթացքում դպրոցականները կազմակերպեցին  տարբեր մրցույթներ, և ճամբարականների  կանաչ, կարմիր, ծիրանագույն թիմերը  միմյանց հետ մրցեցին    տարբեր մարզաձևերում:  Դպրոցականները զինվորներին հայտնեցին  իրենց   շնորհակալությունը մեր հայրենիքի սահմանները ամուր և անսասան պահելու համար:
Զինվորի մայր Արևիկ Պողոսյանը շնորհավորեց   հայոց բանակի զինվորների ծնողներին և նշեց, որ ինքը հպարտ է, որ զինվորի մայր է, միաժամանակ ցանկացավ, որ մեր հայրենիքի և բոլոր զինվորների  առավոտներն ուղեկցվեն միմիայն խաղաղությամբ: Զինվորի հայր Համլետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց  համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանին համայնքը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: Զինվորներին, զորացրվածներին և նորակոչիկներին նվիրված միջոցառումն ավարտվեց  հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03