Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Բազե-2015>> համահայկական երիտասարդական հավաքին ընդառաջ

11.08.2015

Oգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կայանալիք <<Բազե -2015>> ամենամյա համահայկական երտասարդական  հավաքին Արարատի մարզը կներկայացնեն 8 մասնակիցներ, որոնք հանդես կգան նարնջագույն ճակատում: Երիտասարդները կմրցեն մշակութային և մարզական տարբեր անվանակարգերում՝ նորաձևություն, ազգային խաղեր, երգ, պար, նկարչություն, բազկամարտ, ֆուտբոլ,վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս և այլն:
<<Բազե- 2015>>  համահայկական երիտասարդական  հավաքի  <<Արարատ>> ջոկատի ձևավորման, նախապատրաստական և մասնակցության ապահովման գործընթացները գտնվում են Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի ուշադրության ներքո:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանի տվյալներով` մարզային փուլի մրցույթին մասնակցելու  հայտ են ներկայացրել 35 երիտասարդներ, որոնցից հաղթել են 18-30 տարեկան 8 երիտասարդներ: Հաղթողները Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մասնակցում են ամենօրյա փորձերի՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու եւ մարզը հավուր պատշաճի ներկայացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03