Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց բազեականներին

17.08.2015

Oգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կայանալիք <<Բազե -2015>>  ամենամյա համահայկական երտասարդական հավաքին Արարատի մարզը կներկայացնեն 8 մասնակիցներ, որոնք հանդես կգան նարնջագույն ճակատում: Երիտասարդները կմրցեն մշակութային և մարզական տարբեր անվանակարգերում՝ նորաձևություն, ազգային խաղեր, երգ, պար, նկարչություն, բազկամարտ, ֆուտբոլ,վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս և այլն:
<<Բազե -2015>> համահայկական երիտասարդական հավաքի <<Արարատ>> ջոկատի ձևավորման, նախապատրաստական և մասնակցության ապահովման գործընթացները գտնվել են Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի ուշադրության ներքո:

Ասօր ՝ մեկնելուց առաջ, մարզպետն ընդունեց բազեականներին: Ընդունելությանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանը:
Շնորհավորելով երիտասարդներին թիմում ընդգրկվելու կապակցությամբ` մարզի ղեկավարը նշեց, որ սպորտի և մշակույթի բնագավառում Արարատի մարզը միշտ բարձր ցուցանիշներ և ձեռքբերումներ է ունեցել` շնորհիվ նման տաղանդաշատ երիտասարդների: Նա համոզմունք հայտնեց,որ ինտելեկտով հարուստ և բարձր պատրաստվածությամբ բազեականները հաջողությամբ հանդես կգան Ծաղկաձորում և մարզին կբերեն նոր հաղթանակներ:
Ռուբիկ Աբրահամյանը,հաջողություն մաղթելով թիմին,վստահեցրեց, որ յուրաքանչյուր բազեականի կողքին է: Հասմիկ Գասպարյանն ավելացրեց, որ երկու ամիս է, ինչ ինքն անձամբ հետևում է Արտաշատի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում թիմի ամենօրյա պարապմունքներին և վստահ է նրանց ուժերին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանը մեկնելուց առաջ ասաց, որ ամեն ինչ կանեն մարզի ղեկավարի հույսերն արդարացնելու համար, կվերադառնան հաղթանակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03