Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2015

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ

     Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Ողջունում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իսկ առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր առաջին դասարանցիներին՝ ուսումնառության առաջին տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր երեխաներին հաջողություններ ուսման մեջ, լուսավոր ապագա:
     Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը:Այն նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սիրելի դպրոցականներ, մաղթում եմ ձեզ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին` հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
     21-րդ դարը գիտելիքի դար է, պետությունն ուժեղ է իր կրթված քաղաքացիներով: Համոզված եմ, որ ուսումնառության տարիները մեր դպրոցականների համար կդառնան իրենց ունակությունների դրսևորման, գիտելիքների ձեռք բերման պատասխանատու և կարևոր շրջան, որի արդյունքում մենք կունենանք հայրենասեր, կրթված և բարեկիրթ քաղաքացիներ:
     Մաղթում եմ բոլորին առողջություն, ուժ, կորով և հաջողություններ իրենց նախաձեռնություններում:

 

 ՀՀ  ԱՐԱՐԱՏԻ   ՄԱՐԶՊԵՏ

                                                                               ՌՈՒԲԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50