Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց դպրոցներ

01.09.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ի և գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորանքները սկսեց մարզի Այնթափ համայնքի 2-րդ դպրոցից, որի շրջանավարտն է եղել նաև մարզի ղեկավարը: Դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը հանդես  եկավ բացման խոսքով և  շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
 Հանդիսավոր արարողությունը շարունակվեց   դպրոցի բարձր դասարանցիների և նախակրթարանի սաների ուժերով կազմակերպված գեղարվեստական միջոցառմով: 
    Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորական խոսք  հղեց  ուսումնական տարվա առթիվ և ընդգծեց, որ 40-ամյա դպրոցն աչքի է ընկել կրթական բարձր որակներով ու ձեռքբերումներով: Մարզի ղեկավարը հորդորեց   հավատարիմ մնալ դպրոցի ավանդույթներին և հայրենիքի համար կրթել արժանավոր ու պիտանի քաղքացիներ, հատկապես այն պարագայում, որ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտում իրականացնում է դպրոցաշինության, ուսման որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, որոնց օգնելը, օժանդակելը բոլորիս սուրբ պարտքն է:
Մարզպետն այցելեց  նաև Այթափի թիվ 1 դպրոց, շրջեց  դպրոցի բոլոր դասարաններում, շնորհավորեց աշակերտներին, այցելեց դպրոցի գրադարան, հետաքրքրվեց  գրքերի և ընթերցող աշակերտների թվով, ապա հանդիպեց   ուսուցչական կոլեկտիվի հետ,  պատասխանեց  մանկավարժների կողմից բարձրացված հարցերին:
Արեւաբույր համայնքի դպրոցում ևս մարզի ղեկավարը շնորհավորեց  աշակերտներին, շրջեց  կրթօջախի մասնաշենքում, հանդիպեց  ուսուցչական կոլեկտիվին: Տնօրեն Նվեր Աբգարյանը մարզի ղեկավարին ներկայացրեց  դպրոցի գործունեության հիմնական մանրամասներն ու նախանշեց  հաստատության շարունակական զարգացմանը միտված ծրագրային առաջնահերթությունները:
Հավելենք, որ  Գիտելիքի  և դպրության օրվա կապակցությամբ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատողներն այցելել են  մարզի բոլոր դպրոցներ և հաղորդել  ՀՀ Արարատի մարզպետի  շնորհավորանքը նոր ուսումնական տարվա առաջին օրվա  կապակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03