Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ

18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ 10 մարզպետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցերը, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմնացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցերը:

Մարզպետերը նախարարին զեկուցեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների գործընթացի մասին: Քննարկվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրները: 

ՀՀ  ՏԿԱԻՆ  պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03