Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին

19.09.2015

 Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Երևանի <<Արարատ>> գինու-կոնյակի-օղու կոմբինատի Մասիսի մթերման կայանում: Այցի շրջանակներում  մարզի ղեկավարը ծանոթացել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքներին, զրուցել մարզի տարբեր համայնքների խաղողագործների հետ, որոնք հավաքվել էին  2015թ. աշնան խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործարանի հետ իրենց պայանագրերը հստակեցնելու համար:

Արարատի մարզպետը խաղողագործների հետ զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ գյուղատնտեսության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` գյուղացիները  բերքի մթերման ժամանակ չեն ունենա որևէ խնդիր, և 1 կգ խաղող անգամ դուրս չի մնա մթերման ծավալի նախատեսված չափաբաժնից և որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքն ու չարչարանքը տա ցանկալի արդյունք:

Արարատի մարզպետը հավելել է նաև, որ  իր հսկողության ներքո են մարզում իրականացվող մթերման աշխատանքները և  որ սեպտեմբերի 20-ին ևս  հանդիպում է ունենալու Տափերականի <<ԱԿԶ>>ՍՊ ընկերության հետ համագործակցող խաղողագործների հետ։

Մթերման կայանի մոտ հավաքված  գյուղատնտեսների հետ զրուցել է նաև <<MULTI GROUP>> ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը և  հավաստիացրել, որ խաղողի մթերման պրոցեսը այս տարի ևս կիրականացվի անցյալ տարվա սկզբունքներով, և Մասիսի մթերման կայանը կմթերի նույնքան ծավալով խաղող:

Սեպտեմբերի 21-ից <<Արարատ>> գինու-կոնյակի-օղու գործարանի Մասիսի մթերման կայանում, որի հետ պայմանագիր են կնքել Արարատի մարզի երեք տարածաշրջանների համայնքների գյուղացիները,  կսկսվեն խաղողի մթերման աշատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03