Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>>

19.09.2015

 <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրով Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, մարզի  երեք` Արտաշատ, Մասիս, Արարատ տարածաշրջանների հավատավոր ժողովրդի, մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների և գյուղապետերի նախաձեռնությամբ` սեպտեմբերի 16-ի երեկոյան եկեղեցիներում կուտակեցին Արարատյան դաշտի բերք ու բարիքներից, ավելացրին ծխախոտ, քաղցրավենիք, թեյ սուրճ, հանգանակությամբ կուտակվեց նաև դրամ: Սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան բեռնավորված մեքենաները հոգևոր հովիվների ուղեկցությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտից բռնեցին Սիսիանի և Ճամբարակի ճամփան:

Հյուրերին դիմավորեցին զորամասի հոգևոր հովիվ Տեր Պսակ Մկրտչյանը և դաստիարակության գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Մանգասարյանը: Հոգևորականների և զինվորների հանդիպումը չափազանց ջերմ էր: Նրանք զինվորներին նվիրեցին աղոթքներով սրբապատկերներ` 200 խաչերի հետ մեկտեղ: Հոգևորականները ճաշեցին զինվորների հետ, եղան դիրքերում: Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ  քահանա Հարությունյանը, կարևորելով հայոց բանակի դերը ազգի, հավատի, եկեղեցու, դպրոցի պահպանման գործում, քաջալերեց զինվորներին, ասաց, որ մեր խաղաղ առավոտների համար մենք պարտական ենք հայ զինվորին և միշտ նրա կողքին ենք:

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>>  ծրագիրը կյանքի է կոչվել 2014 թվականին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանի նախաձեռնությամբ` Սուրբ Սարգսի տոնի օրը կազմակերպված ճաշի ժամանակ:

Այդ օրն իր մեջ մեծ խորհուրդ ունի. Սուրբ Սարգիսը նույնպես զինվոր էր և իր զինվորների հետ մարտնչում էր հանուն քրիստոնեական հավատքի: Նույն աստվածային զորությամբ այսօր մեր զինվորները պաշտպանում են նորանկախ հանրապետության սահմանները և համարձակությամբ ու խիզախությամբ հետ են շպրտում թշնամու յուրաքանչյուր հարձակում` անառիկ պահելով հայրենիքի սահմանները, մեր հավատն ու եկեղեցին, մեր անկախությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50