Նորություններ
Բանախոսություն-քարոզխոսություն` <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչների մասնակցությամբ
20.09.2015
Սեպտեմբերի 20-ին Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը վարել է բանախոսություն` նվիրված Սուրբ Մյուռօրհնեքի խորհրդաբանությանը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ անցկացվող բանախոսության ընթացքում Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ներկայացրել է Սուրբ Մյուռոնօրհնեքի խորհրդաբանությունը` խոսելով նաև պատմության, բաղադրության ու ծիսական առանձնահատկությունների մասին:
Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը կարևորել է այս հանդիպումն ու ավելացրել, որ Սուրբ Մյուռոնօրհնեքին նվիրված այս քարոզխոսությունը <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչներին հարուստ գիտելիքներ տալու, նրանց միջոցով դպրոցի սաներին ավելի գիտակից դարձնելու նպատակ ունի:
Բանախոսության ավարտին մանակիցներին են բաժանվել են <<Շողակն Արարատյան>> երկշաբաթաթերթի հերթական համարները: